Կարծում եմ, թաղումը ժամանակի հարց է այլևս
Բանակցությունների բարձրագույն նպատակը կայանում էր նրանում, որպեսզի խուսափենք արյունահեղությունից և ներքին հակամարտությունից, անկանխատեսելի հետևանքներով բախումներից։
Սրանք բառի ուղիղ իմաստով ապալեգիտիմացված նախագահ Պուտինի մամլո խոսնակ Պեսկովի խոսքերն են Պրիգոժինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Անկանխատեսելի հետևանքներով բախումներ՝ այս խոստովանությունը անգամ ծիծաղելի չէ, սա ռուսական պետության, ողբերգությունն է, ծանրագույն հարված պետականությանը, որ հավասարազոր է մարտի դաշտում ցավագին կապիտուլյացիայի։
Պրիգոժինի նկատմամբ պետական դավաճանության մեղադրանքով հարուցված քրեական գործի կարճումը մեկնաբանելու իմաստ անգամ չկա։
2020 թվականից Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևի կարծիքը բավական է․ «լավ մտածված և ծրագրված օպերացիա երկրում իշխանությունը գրավելու նպատակով»։ Դավաճանի պիտակով իշխանազավթման փորձի մեջ մեղադրվողի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնելը նշանակում է, որ տվյալ պետությունը այլևս մեռած է։
Կարծում եմ, թաղումը ժամանակի հարց է այլևս։
