Կասեցվել է Գավառում գործող «Յուրա Հայրապետյան Արսենի» ԱՁ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ՅՈՒՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Լևիկ Հարությունյան 14)։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում բենզինի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և վերացնել խախտումները։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Share This