Կառավարությունն առաջարկում է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի միջոցով լուծել աշխատանքային ստաժի խնդիրը

«Ներկայացվող նախագծերի փաթեթի ընդունմամբ մենք կկարողանանք հնարավորություն տալ սահմանել կամավոր աշխատանքն անօրինական աշխատանքից առանձանցնելու հստակ կարգավորումներ»,-գործադիրի նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ օրենքը հնարավորություն կտա նաև արտակարգ իրավիճակներում ներգրավվել մեծ թվով կամավորների, նրանց նաև հնարավորություն տալ ներգրավվելու պետական կառույցներում:

Նախարարը նաև հայտնեց, որ կամավորների համար կամրագրվեն կամավոր աշխատանքի համար տեղեկանքը, պայմանագիրը և երաշխավորագիր, որը կգեներացվի տեղեկատվական համակարգում և կապահովի  հետագծեիլությունը:

«Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին օրենքների փաթեթով հնարավորություն է տրվում նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը և աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։

Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է. «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունմամբ կապահովվեն նաև «Երիտասարդների անդրազգային երկարաժամկետ կամավորական ծառայության խթանման մասին» Եվրոպական կոնվենցիայով, «Կամավորականությանն աջակցելու» ՄԱԿ-ի հանձնարարագրով, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված միջազգային նորմերի իրականացումը, ինչպես նաև կամրագրվեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրացման հարցում կամավորների ներուժի օգտագործման համար իրավական մեխանիզմներ»։

Share This