-Shadow-Here--Shadow-Here- Կապ է հայտնաբերվել արտակարգ տեղումների հաճախականության և գլոբալ տաքացման միջև – ԱՄԲԻՈՆ NEWS

Կապ է հայտնաբերվել արտակարգ տեղումների հաճախականության և գլոբալ տաքացման միջև

Պոտսդամի Կլիմայի փոփոխության հետազոտությունների ինստիտուտի կլիմայագետները պարզել են, որ կլիմայի ներկայիս մոդելավորումը չի համապատասխանում իրական եղանակային պայմաններին, հաղորդում է Planet Today-ը։

Խոսքը գլոբալ տաքացմամբ բարդացած էքստրեմալ եղանակի կանխատեսման սխալների մասին է։ Տեղումների իրական հաճախականության և ինտենսիվության վերլուծությունը ցույց է տալիս, որ կանխատեսումները հաճախ շատ են տարբերվում իրականությունից:

Ինչպես նշում է Journal of Climate-ը, փորձագետները հանգել են այս եզրակացություններին 21 կլիմայական մոդելների խորը վերլուծությունից հետո՝ Coupled Model Intercomparison Project Phase 6-ի շրջանակներում, որն ընդգրկել է ամբողջ աշխարհը: Կանխատեսված և փաստացի ցուցանիշների միջև հատկապես մեծ տարբերություններ են արձանագրվել Հյուսիսային Կանադայում և Հարավարևելյան Ասիայում։

Գիտնականները եզրակացրել են, որ արտակարգ տեղումների քանակի մոլորակային փոփոխությունների հիմնական պատճառը ջերմաստիճանի  շեղումներն են, իսկ  քամին շատ ավելի քիչ է ազդում դրանց վրա:

Վերջերս գրել էինք, որ Էլ Նինյոն էլ այս տարի իրեն արտասովոր է պահում՝ ոչ նախկինի նման, և նույնպես անկանխատեսելի։ Գիտնականները հայտնել են այս շեղման աղբյուրի իրենց վարկածը։

Ինչ վերաբերում է արտակարգ հորդառատ անձրևների և այլ տեղումների թվի ավելացմանը, ապա դրանք աճում են երկրաչափական պրոգրեսիայով, զգուշացնում են փորձագետները։ Նրանք հուսով են, որ ստացված տվյալները հնարավոր կլինի հաշվի առնել բնական արտակարգ իրավիճակների կանխատեսման հետագա հաշվարկներում։

Share This