ԿԱՊԻԿԻ ԾԱՂԻԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՌԻՍԿԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ <<ՉԱՓԱՎՈՐ>>

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայումս կապիկի ծաղկի տարածման ռիսկը գնահատում է գլոբալ առումով «չափավոր», սակայն չի բացառում, որ իրավիճակը կարող է եւ վատանալ։ Այս պահին համաձայն հրապարակված հայտարարության, ԱՀԿ-ն ունի կապիկի ծաղկի վարակման 257 լաբորատոր հետազոտությամբ հաստատված եւ 120 դեռ չհաստատված դեպքերի մասին տվյալներ։

ԱՀԿ-ում նշում են, որ այն հանգամանքը, որ այս վարակը աշխարհագրական լայն տարածում է ստացել, վկայում է այն մասին, որ կարող էր եւ շրջանառվել աննկատ կերպով մի քանի շաբաթվա ընթացքում, կամ ավելի երկար ժամանակ։ Եւ բացի այդ, այն նաեւ մարդուց մարդուն արագ փոխանցելի է։  Իրավիճակը գլոբալ առումով կարող է լրջանալ, եթե նախ որպես պաթոգեն սկսի ավելի արագ տարածվել ռիսկային խմբերում եւ ունենա ավելի ծանր հիվանդացության ընթացք։ Ռիսկային խմբերում ԱՀԿ մասնագետները ներառում են ինչպես երեխաներին, այնպես էլ թույլ իմունային համակարգ ունեցողներին։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )