Կանգնեցված գերեզմանաքարով գյումրեցին շատ բան ասաց Նիկոլին ու նրա շրջապատին

Հայկական համացանցը երեկ պայթեց Գյումրիում իրականացված հերթական ակցիայից։ Տեղադրվել էր Նիկոլ Փաշինյանի գերեզմանաքարը, բավական սիմվոլիկ մակագրությամբ, որ մահացել է սուտ խոսելով։ Ինչպես որ կարելի էր սպասել, մեկնաբանությունների պակաս չզգացվեց։ Զոմբիները գիշերն անցկացրեցին անհուն տվայտանքների մեջ, դատապարտելով, հայհոյելով ու անիծելով ակցիայի հեղինակներին, մյուս մասը գովերգեց գյումրեցիներին, ովքեր նույնիսկ մարդու բարոյական ոչնչացումը հումորով են անում։ Ներկա իշխանությունները սիրում են ասել, որ Գյումրին առանձնահատուկ նշանակություն ունի իրենց համար։ Սակայն այդ Գյումրին արդեն երկրորդ անգամ Նիկոլին ասում է «ոչ»։ Խնդիրն ամենեւին տոնական օրերին այցելությունները չեն, կամ այդ օրերին հարթակ բարձրանալն ու որոտընդոստ ծափերի տակ ճղճղոց հիշեցնող ձայնով ելույթ ունենալը։ Խնդիրն այն է, որ գյումրեցին վերջին ընտրություններին պարզապես տանից դուրս չեկավ ու Գյումրիում ամենաքիչ մասնակցությունը գրանցվեց ԱԺ արտահերթ ընտրությունների, եւ երկրորդ, արդեն հիմա գյումրեցին իր հիասթափությունը արտահայտում է սիմվոլիկ տապանաքար տեղադրելով ի պատիվ Նիկոլի, հասկացնելով, որ որպես պետական գործիչ, որպես հեղափոխության լիդեր արդեն մահացած է, քանի որ խոսքն ու գործը տարբեր են, քանի որ դատարկ է այն խոստումն ու վերածվում է հասարակ էժան ստախոսության, եթե գոնե հինգ տոկոսով իրականություն չի դառնում։ Նիկոլի պատվին կանգնեցված գերեզմանաքարով գյումրեցին շատ բան ասեց, իրեն հատուկ հումորով, խորաթափանցությամբ, կյանքի հանդեպ ունեցած փիլիսոփայական ընկալումով։ Ուր էր, թե Նիկոլն ու նրա շրջապատը հասկանային։ Եթե հասկանային ապա ինչպես գրականությունում է ասվում, պետք է մոխիր լցնեին գլխներին, ներողություն խնդրեին պոպուլիզմի ու դեմագոգության համար ու սկսեին աշխատել մարդավարի, երկիր շենացնելը եւ ոչ թե «լայվն» ու «սելֆին» ունենալով կյանքի նպատակ։ Գյումրեցին պարզ ասաց, որ իր համար Նիկոլի դուստրերի այցերը, Նիկոլի ու Աննայի այցերը ոչ մի արժեք չունեն, եթե իր մատից փուշ չի հանվել արդեն մեկ ու կես տարի, ու դեռ հայտնի էլ չէ, թե Նիկոլը կկարողանա հանել այդ փուշը թե ոչ։ Ի դեպ, ժամանակին Շարմազանովի, Աշոտյանի, Շուշան Պետրոսյանի ու մյուսների «հուղարկավորությունը» կազմակերպող նիկոլենք երեկ զգացին նույն ցավը, որ իրենք էին պատճառել ու հասկացան որ կյանքն ունի բումերանգի էֆեկտ ու ճիշտ է այն խոսքը, թե «էն ինչ բրդես ամանդ, դա էլ կգա գդալդ»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )