Բարությունն աշխարհի կողմից՝ ընդունված համընդհանուր հասկացություն է։

Դեռևս, ամիսներ առաջ բացառիկ ուշադրության կենտրոնում հայ բժիշկն էր։ 2019թ օգոստոսի 20- հոկտեմբերի 20-ը Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում ամերիկացի բժիշկ, «Ավրորա» մրցանակի դափնեկիր , ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինային ժամանակավորապես փոխարինում էր 35- ամյա մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը ։ Արմենը ծննդով Կոտայքի մարզից է, Հրազդան քաղաքից, բայց 2016 թ-ից աշխատում է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում։ Բժշկին շատերը գյումրեցի են համարում(գյումրեցին միշտ շնորհալի մարդուն, հեշտությամբ է իրենը համարում)։ Հարցերին պատասխանում է Սուդանում իր մարդասիրական առաքելությունն իրականացրած՝ հայ բժիշկը.
ՀԱՐՑ 1. Արմեն ի՞նչ է ձեզ համար մարդասիրությունը Ամեն ինչ։
Ես սիրում եմ Աստծու ստեղծած էակին։
ՀԱՐՑ 2. Ի՞նչպիսի զգացողություններ էին ձեզ մոտ Սուդանում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում։
Պատասխանատվությու՞ն Ես միշտ և ամենուր եմ պատասխանատվություն զգում։ Ես վայելում էի մարդկանց բարությունն ու շնորհակալությունը։
ՀԱՐՑ 3.Մենք պարբերաբար ձեր ֆեյսբուքյան պատին տեսնում էինք հետաքրքիր լուսանկարներ, կմանրամասնեք ովքե՞ր էին, հասցրել եք մտերմանա՞լ։
Շատ արագ ինտեգրվեցի այդ կյանքին։ Շատ լավն են։ Այնքան պարզ ու բարի հայացքներ, նորածնից մինչև ծեր իրենց քայլերով օգնում են քեզ։
ՀԱՐՑ 4.Արմեն, իսկ ի՞նչու հենց բժշկի մասնագիտությունը ընտրեցիք։
Ես սիրում եմ կյանքը, ու եթե Աստված կամեցել է, որ ես բժիշկ լինեմ ու իմ բժշկությամբ օգնեմ մարդկանց, ուրեմն դա եմ անում։
ՀԱՐՑ 5.Սուդանում ձեր իրականացրած մարդասիրական առաքելությունը ի՞նչ անդրադարձ թողեց։
Իմ կյանքում ամեն մի օրն ինձ սովորեցնում է ապրել ու ավելի սիրել աշխարհը, մարդկանց։ Հետգրություն-35 ամյա բժշկի համար ՝ մարդասիրությունը տարերք է։ Մարդ, երբ գտնում է իր առաքելությունը, պատրաստ է մեծ ոգևորությամբ հաղթահսրել ցանկացած դժվարություն։ Նա ՝ Արմեն Մկրտչյանն է ծննդով Հրազդանից, բայց գյումրեցի բժիշկը։

