Կայծակի պատճառով հայկական ատոմայականը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից. ՏԿԵՆ

Օգոստոսի 30-ին` ժամը 22։55-ի սահմաններում, Հայկական ատոմայականը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։

Հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։

Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով:

Share This