Կաղամբով ապուր. Ահա ամենալավ բաղադրատոմսը որը ես սովորել եմ իտալացի տատիկից
Կաղամբով ապուրն ամենալավ աշնանային ուտեստն է ամբողջ ընտանիքի համար: Պատրաստման համար ընդամենը 30 րոպե է անհրաժեշտ, իսկ համն ուղղակի անմահական է: Բացի այդ, ուտեստը կարելի է նաև նախօրոք պատարստել և սառեցնել:

Բաղադրիչներ
2 թ.գ բուսական յուղ
250 գրամ տավարի աղացած միս
4բաժակ յուղատ տավարի մսի արգանակ
100 գրամ տոմատի մածուկ
Կես բաժակ սպիտակ բրինձ
1 հատ դափնու տերև
3 ճ գտալ շաքար
Մաղադանոսի տերևներ
Պատրաստման եղանակ

Մեծ կաթսայի մեջ հալեցնել յուղը միջին կրակի վրա և ավելացնել տավարի միսը, աղը, պղպեղը և եփեք մինչև շականակագույն դառնալը: այնուհետև ավելացրեք կտրատած սոխը և ճզմած սխտորը և տապակեք 2-3 րոպե, մինչև սոխը փափուկ դառնա:
Ավելացրեք կտրատած կաղամբը, գազարը, տոմատի մածուկը, արգանակը, սպիտակ բրինձը, դափնու տերևը, շաքարը և լավ խառնեք: Ապուրը հասցրեք եռման և թողեք եփվի 25 րոպե, մինչև բրինձը փափկի: Հանեք դափնու տերևը և ավելացրեք մաղադանոսի տերևները:

Շատերը կմտածեն, որ սա բորշչի նման մի բան է: Այո, բաղադրիչները նույնն են համարյա, բայց սա այլ համ ունի: Այն իսկապես փորձել է պետք: Այս ուտեստը սիրում են իտալացիները:
Բարի ախորժակ…
