Ծնվել է երգչուհի Մանիժայի առաջնեկը
Ռուս երգչուհի, երգահան եւ ռեժիսոր Մանիժան (Մանիժա Սանգին) մայր է դարձել։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։
«Բարի գալուստ աշխարհ, Կվատանյա Օլիվիա Լադիեւնա»,- գրել է երգչուհին։
Մայիսին Մանիժան իր նոր տեսահոլովակում հայտարարեց հղիության մասին։
2022 թվականի սեպտեմբերին Մանիժան եւ Կվատանիան գաղտնի ամուսնացել է։ Այն, որ հայտնիները պատրաստվում են ամուսնանալ, հայտնի է դարձել 2021 թվականի նոյեմբերին։ Այնուհետեւ երգչուհին սոցիալական ցանցերում կիսվել է մի լուսանկարով, որում երեւում էր նշանադրության մատանին ու հետեւորդներին ասել, որ «այո» է ասել փեսային։ Միեւնույն ժամանակ ենթադրվում էր, որ նշանադրությունը տեղի է ունեցել 2021 թվականի ամռանը, սակայն զույգը որոշ ժամանակ թաքցրել է դա։
Երգչուհին Լադո Կվատանիային ճանաչում է 2019 թվականից. հենց նա է բեմադրել Մանիժայի համարը Եվրատեսիլի «Russian Woman» երգի համար եւ աջակցել արտիստին Նիդեռլանդներում կայացած մրցույթում։
