Ծեծկռտուք Շենգավիթի թաղապետարանում. ո՞վ է պատասխանատու
Այսօր մամուլում գրվեց, որ Շենգավիթի թաղապետարանում հայհոյել և ծեծել են աշխատակիցներից մեկին։
Կնոջ խոսքով` թաղապետարանի աշխատակիցները բռնություն են գործադրել այն բանից հետո, երբ ինքը պահանջել է իր աշխատավարձը։
Երևան քաղաքի բնակչուհի Աիդա Մխիթարյանն այսօր իր բողոքի ձայնը բարձրացնելու համար Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում՝ ներկայացելով իր խնդիրը։
Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են աշխատակցի հետ այդպես վարվել. MediaHub-ը փորձեց պարզել՝ կապ հաստատելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի հետ, ով փորձեց մեզ վստահեցնել, թե Աիդա Մխիթարյանը սանմաքրման աշխատակից է, ով այդքան էլ «պատշաճ վարք չի դրսևորել» ․․․
