Ծեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառով
Հուլիսի 13-ին՝ գիշերը սկսվելուն պես, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու Մուշ թաղամասում․ բարձր երաժշտություն միացնելու պատճառով նախ վիճաբանություն է սկսվել երկու տղամարդկանց՝ Յ.Ֆ-ի և Է.Ո.-ի միջև, որի ընթացքում վերջինս ապտակել, այնուհետ քարով հարվածել է Յ․Ֆ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Տեղի ունեցած միջադեպի հետևանքով Յ.Ֆ._ն նաև ընկել ու կոտրել է ձեռքը գրում է Ambion.news-ը։
Պատճառը եղել է Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակարանում բարձր երաժշտություն միացնելը։ Յուրա Ֆ-ն գիշերը ժամը 01։30-ին դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ բուժօգնության, «գանգուղեղային փակ վնասվածք, գլխամաշկի պատռված վերք» ախտորոշմամբ, որտեղից և զանգահարել են ոստիկանություն։
Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մանրամասները Էմիլ Ոսկանյանը ոստիկանությանը տված իր հաղորդմամբ հաստատել է կատարվածը, իսկ գիշերը ժամը 03։30-ին ավագ համայնքային ոստիկան Խաչատրյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։
