Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանը ֆանտաստիկ արդյունքով փոքր արծաթ նվաճեց պոկում վարժությունում
Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները:
+109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ 212 կգ արդյունքով:
Այս քաշային կարգում փոքր ոսկին բաժին հասավ անգերազանցելի Լաշա Տալախաձեին, որը 220 կգ արդյունքով աշխարհի ռեկորդ սահմանեց:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Ռուբեն Ալեքսանյանը, պոկում վարժությունում ցավալիորեն ձախողեց առաջին երկու մոտեցումներն ու միայն երրորդ փորձից կարողացավ գլխավերևում պահել 192 կգ կշռող ծանրաձողը:
Ալեքսանյանը պոկումն ավարտեց 6-րդ տեղում:
Աղբյուր ArmSport.am
