Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղի մասին
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով Տավուշի չորս գյուղերի հանձման մասին հարցին:
Լրագրողների հարցին՝ ճշտող հարցին, եթե հայկական չեն, ապա ինչո՞ւ են հայկական վերահսկողության տակ, Աղազարյանը պատասխանեց. «Հարցեր կան էլի», ապա շտապեց իր աշխատասենյակ՝ անպատասխան թողնելով մնացյալ հարցերը:
