ՆԱՏՕ-ի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցերն Ադրբեջան, Վրաստան ու Հայաստան։
«Կովկասի երկրների շփումները ՆԱՏՕ-ի հետ նրանց ինքնիշխան իրավունքն է։ Ռուսաստանը հետևում է, բայց կենտրոնանում է երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ դաշինքի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն։
