-Shadow-Here--Shadow-Here- Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը – ԱՄԲԻՈՆ NEWS

Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը

Հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։48-ին։ Այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )