Խոսել է պլանավորվող ռազմական արշավի մասին
Խոսել է պլանավորվող ռազմական արշավի մասին
Թուրքական NTV Haber հեռուստաընկերության փոխանցմամբ, Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Չանաքկալեում օրեր առաջ ունեցած հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում գործող որոշ կազմավորումների դեմ հնարավոր անդրսահմանային ռազմական գործողության իրականացման պլանավորման մասին։ «Մենք երբեք թույլ չենք տա ահաբեկչական միջանցք ստեղծել մեր սահմանների մոտ»,- ասել է նախարար Աքարը, հավելելով, որ Անկարան ամեն բան կանի, որպեսզի պաշտպանի թուրքական պետության սահմաններն ու թուրքական պետության քաղաքացիներին։ Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ Թուրքիան հարգում է բոլոր հարեւանների ինքնիշխանությունն ու իրավունքները, ընդգծելով, որ թուրքական զորքերի թիրախը ահաբեկիչներն են։ Ուշագրավ է այն, որ նախարար Աքարն իր խոսում նկատել է, որ «Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները որոշակի խոստումներ են տվել Թուրքիային եւ հիմա Անկարան հիշեցնում է դրանք եւ կոչ անում կատարել։
