-Shadow-Here--Shadow-Here- Խնձորեսկի մոտ մեքենա է կողաշրջվել. վատառողջ ուղևորն արգելափակվել է ներսում – ԱՄԲԻՈՆ NEWS

Խնձորեսկի մոտ մեքենա է կողաշրջվել. վատառողջ ուղևորն արգելափակվել է ներսում

Հուլիսի 30-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ղ.Կ.) ճանապարհային ավտոսպասարկման կամրջակից իջնելիս կողաշրջվել է: Վատառողջ ուղևորը՝ Հ.Կ.-ն (ծնված 1955 թ.), արգելափակվել է ավտոմեքենայում: Փրկարարներն ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից. Հ.Կ.-ն հրաժարվել է բուժօգնությունից: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )