Խարկովին և Կիևին համակցված հարված է հասցվել. հրդեհներ են, մետրոն կանգ է առել (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տվյալներ են ստացվում Ուկրաինային այսօր հասցված զանգվածային հարվցածների մասին:

Մասնավորապես, հարվածներ են եղալ Կիևի և Խարկովի ուղղությամբ: Համատեղ հարվածի ժամանակ հրթիռները հասել են իրենց թիրախներին։

Խարկովում հրդեհներ են բռնկվում, ամբողջ քաղաքում էլեկտրամատակարարումը դադարեցվել է. վնասվել են էլեկտրակայանները, չեն աշխատում մետրոն և էլեկտրատրանսպորտը։

«Կիևի, Զապորոժիեի, Խարկովի և Լվովի շրջանների էներգետիկ օբյեկտներն ու համակարգերը հարձակման են ենթարկվել»,- քիչ առաջ ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։

Օդեսայի ուղղությամբ շարունակում են հիմնական հարվածներն ուղղվել ինչպես էներգետին, այնպես էլ` տրանսպորտային համակարգերին, այդ թվում` երկաթուղային կամուրջներին:

Share This