Խարդախները խաբել են երգչուհի Անահիտ Պողոսյանին՝ վաճառելով նրան կեղծ Hermès պայուսակ
Խարդախները խաբել մոլորեցրել են երգչուհի եւ «Ձայնը» նախագծի մասնակից Անահիտ Պողոսյանին՝ հայտնի կայքերից մեկում նրան վաճառելով կեղծ Hermès պայուսակ՝ գովազդով։
Telegram 112 ալիքի տվյալներով՝ Նատալյա անունով մի կին Պողոսյանին վաճառել է Birkin պայուսակ գրեթե մեկ միլիոնով՝ 980 հազար ռուբլով։ Հանդիպելով վաճառողուհու հետ՝ երգչուհին համոզվել է, որ ապրանքը գտնվում է պատշաճ վիճակում, որից հետո պայուսակը տարել է գնահատողի մոտ։ Զննությամբ պարզվել է, որ այն կեղծ է։
