Խանութներից մեկի վաճառողը 9-ամյա տղային փակել է սառցախցիկում

ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում խանութի աշխատակիցը երեխային փակել է սառցախցիկում: Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը։Գերատեսչության տվյալներով՝ 9-ամյա տղան աշխատակցին խնդրել է վաճառասեղանից հեռացնել ժամկետանց ապրանքները։ Վաճառողը զայրացել է ու երեխային փակել սառցախցիկում։
«Փաստի առթիվ ՌԴ ՔԿ Նովոսիբիրսկի մարզի Ձերժինսկի շրջանի քննչական վարչությունը հետաքննություն է սկսել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Այս պահին իրավապահներն ուսումնասիրում են դեպքի բոլոր հանգամանքները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )