Խամեսը հեռացավ Բավարիայից. պաշտոնական

«Բավարիան» պաշտոնապես հայտարարել է, որ կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հեռանում է թիմից:
Կոլումբիացու տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», իսկ մյունխենյան ակումբում նա հանդես էր գալիս վարձակալությամբ: 2017 թվականի ամռանը գերմանական ակումբը 2 տարով վարձակալեց Խամեսի տրանսֆերը՝ հետագայում այն 42 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթ իրավունքով:
27-ամյա ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը խնդրել է չակտիվացնել պայմանագրի այդ կետը, իսկ մյունխեցիներն ընդառաջել են:
Մյունխենյան ակումբում Խամեսն ընդհանուր առմամբ մասնակցել է 67 հանդիպման, դարձել է 15 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել՝ 5 տիտղոս:
Հավելենք, որ Խամեսի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
