Խաղաղության պայմանագիրը փոքր փաստաթուղթ է՝ 6-7 էջի սահմաններում. Ալիև
Ես այն ժամանակ ասացի, որ եթե «անջատողական» առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք սրտի, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք ուզում էին գալ այստեղ և մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք սպասում են Ադրբեջանում դատավարությանը և մեր դատական համակարգի վերջնական վճռին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովին, որը կազմակերպել է ԶՀԳ համալսարանը Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի հետ համատեղ:
Նրա խոսքով, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո իրենց դիրքորոշումը հստակ էր. Ղարաբաղում բնակվողներն ունեն երկու ընտրություն՝ կա՛մ նրանք դառնում են Ադրբեջանի քաղաքացի, և նրանց համար ստեղծված են բոլոր իրավական դաշտերը, կա՛մ այլ բնակության վայր են ընտրում:
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Ալիևը նշել է. «Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրախորհրդի ղեկավարի բրյուսելյան ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է միտված լինի արդյունքի, դրան պետք է լավ պատրաստվել: Խաղաղության պայմանագիրը փոքր փաստաթուղթ է, 6-7 էջի սահմաններում, մոտ 20 կետով», – ասել է նա:
