Խաղաղության համաձայնագիրը օր առաջ ստորագրվելու է. Նիկոլ Փաշինյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/khaghakhakanutyun/175497/ ABC MEDIA © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի առանցքային կետերը:

Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ ստորոգրված և նախաստորագարված խաղաղության  համաձայնագիրը ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։
Մենք ունենք նաև նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ, աշխատում ենք նախագծի վրա, երբ պատրաստ լինի, կգնանք հանրաքվեի։
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ ցանկացած սահմանային պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների մեջ:
Ամենօրյա աշխատանք ենք տանում խաղաղության համաձայնագիրը օր առաջ ստորագրելու համար, և ՀՀ քաղաքացին պետք է ընտրություն կատարի խաղաղության և ոչ խաղաղության միջև:
Պարզեցումների ենք գնալու ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը՝ արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս լինի պարզեցված, որը ցանկացած դեպքում բիզնես գործունեության համար ամենահարմար ու կարևոր միջավայրն է։
Կապիտուլյացիան 6 անգամ չեն ստորագրում, մենք ու Ադրբեջանը բոլոր քարտեզներն ունենք, խնդիրները կլուծվեն:

Share This