Լևոն Ջավախյան. Չպիտի ծպտվել Սրբազանի թիկունքում

Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը, անդրադառնալով Սրբազանի շարժման՝ երեկ հրավիրած  հանրահավաքին ու հետագա գործողություններին, գրում է.

«Բագրատ Սրբազանն իր գործն արել է,  պայքարին զարթոնք է բերել։ Մի մարդու վրա , թեկուզ և Սրբազանի, չի կարելի  առասպելական բեռ բարդել։ Շարժմանը քաղաքական ուժերի համախմբում ու շարունակություն է անհրաժեշտ։ Պայքարը բացահայտ բնույթ պիտի կրի,  չպիտի ծպտվել Սրբազանի թիկունքում։ Պատմությունը մեզ չի ների բարեպատեհ ժամանակը կորցնելու համար։ Ազգի առջև Հայաստանի լինել, չլինելու հարցն  է։

Ու՞ր են նախկին նախագահները, ու՞ր է Դաշնակցությունը, Հանրապետականը, ու՞ր է Պարույր Հայրիկյանը, Շանթ Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը… Քաղաքական ամբիցիան պիտի ստորադասվի Շարժման  բուն նպատակին։

Պետությունը կանգնած է անդունդի եզրին։ Վաղը ուշ կլինի… Վաղը կարող է և չլինի»։

Share This