-Shadow-Here--Shadow-Here- Լցոնված պղպեղը նորովի. Թագավորական խոհարարի գաղտնի բաղադրատոմսը – ԱՄԲԻՈՆ NEWS

Լցոնված պղպեղը նորովի. Թագավորական խոհարարի գաղտնի բաղադրատոմսը

Դարրեն Մաքգրեդին պատմել է, թե ինչպես պատրաստել Արքայադուստր Դիանայի սիրած ուտեստներից մեկը։ Այս տարբերակով  լցոնված պղպեղներն  անպայման կնվաճեն առավել քմահաճ գուրմաններին:

Խոհարար Դարրեն Մաքգրեդին Եղիսաբեթ II-ի, Արքայազն Ֆիլիպի, արքայադուստր Դիանայի,   արքայազներ Ուիլյամի և Հարրիի անձնական խոհարարն է եղել  11 տարի:

Այդ ընթացքում նա միապետ ընտանիքին պատրաստել է հեղինակային ուտեստների մեծ քանակություն։ Այժմ  նա  կիսում է թագավորական բաղադրատոմսերը լայն հանրության հետ:

Այսպես, վերջերս նա պատմել է, թե ինչպես պետք է եփել հատուկ լցոնած պղպեղ, որը պաշտել է Ուելսի արքայադուստր Դիանան:

Դարեն պատմել է, որ արքայադուստր Դիանան սիրում էր բրիտանական հայտնի ճաշատեսակների ցածր յուղայնությամբ տարբերակները։

Բաղադրությունը

Միջին չափի 4 կարմիր բուլղարական պղպեղ

Քառորդ բաժակ ձիթապտղի յուղ

Կես բաժակ խոշոր կտրտած սոխ

Մեկ բաժակ մանր կտրատած շամպինիոններ

Մեկ  դդմիկ խորհանարդներով կտրատած

Կես թեյի գդալ չորացրած օրեգանո

Աղ և աղացած պղպեղ’ ըստ ճաշակի

Երկու խոշոր կտրտած լոլիկ

Մեկ բաժակ եփած բրինձ

Կես բաժակ ջուր

Հավի կամ բանջարեղենի արգանակ

Ապխտած բեկոնի չորս շերտ

Մեկ թեյի գդալ մանրացված թարմ ռեհան

100-150 գրամ կտրատած մոցարելլա պանիր

Երկու ճաշի գդալ քերած պարմեզան պանիր

Պատրաստման եղանակը

Ջեռոսը դրեք 180 աստիճանի վրա: Մաքրեք պղպեղը: Այն տեղադրեք տապակի մեջ, որդեղ դրված է նաև յուղային թերթ: պղպեղի մեջ լցնել սունկը, սոխը, դդմիկը, օրեգանոն:

Այն համեմել ըստ ցանկության: Ավելացնել լոլիկը, բրինձը, ջուրն ու արգանակը: Դրեք ջեռոցը, թողեք 5 րոպե եփվի: այնուհետև ավելացրեք  բեկոնը, ռեհանը, մոցարելլա պանիրն ու բուսական յուղը: Տեղադրեք ջեռոցի մեջ և եփեք 15 րոպե:

Բարի ախորժակ…

Share This