-Shadow-Here--Shadow-Here- Լրտեսության մեջ կասկածվող WSJ-ի լրագրողը բողոքարկել է իր կալանքը – ԱՄԲԻՈՆ NEWS

Լրտեսության մեջ կասկածվող WSJ-ի լրագրողը բողոքարկել է իր կալանքը

Լրտեսության կասկածանքով ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչը, որն աշխատում է ամերիկյան The Wall Street Journal թերթի մոսկովյան բյուրոյում, բողոքարկել է իր կալանքը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանի մամլո ծառայությունից: Դատարանն ավելի վաղ կալանավորել էր  ամերիկացուն։

« Ի պաշտպանություն Գերշկովիչի՝  դատարանը բողոք է ստացել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեմ», – հայտնել  են դատարանից ՝ նշելով, որ Մոսկվայի քաղաքային դատարանում այս բողոքարկման քննության ամսաթիվը դեռ նշանակված չէ:

The Wall Street Journal-ը հաղորդում է տարածել,  որում  խորը մտահոգություն է հայտնում Գերշկովիչի անվտանգության համար: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել է Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել լրագրողին։

Share This