-Shadow-Here--Shadow-Here- Լսի’ր, այ գեղցի, եթե դու տառապում ես սկլերոզով, դա դեռ չի նշանակում, թե մենք էլ ենք կորցրել մեր հիշողությունը – ԱՄԲԻՈՆ NEWS

Լսի’ր, այ գեղցի, եթե դու տառապում ես սկլերոզով, դա դեռ չի նշանակում, թե մենք էլ ենք կորցրել մեր հիշողությունը

Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի խոսքերին՝ լրագրող, հրապարակախոս Ալեքսանդր Սայադյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Մարդահամարի այս միավորին ուզում եմ ասել. — Լսի’ր, այ գեղցի, եթե դու տառապում ես սկլերոզով, դա դեռ չի նշանակում, թե մենք էլ ենք կորցրել մեր հիշողությունը։ Ինչ ես մարդկանց ապատեղեկացնում, իսկ քո դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` սուտ ես խոսում։ Դեռ իշխանությունը բռնազավթելուցդ առաջ կանիստրներով վառելիք արդեն չկար, փողոցներն էլ լուսավորված էին։ Իսկ այն, որ դու չգիտես, թե քանի ռեստորան էր աշխատում այդ նույն ժամանակ և տեղյակ ես միայն Պռոշյանի վրա գտնվող երկու խորովածանոցից, մեկ անգամ էլ է հաստատում քո մակարդակն ու գեղցիությունը։ Մնում է ասես, որ արևն էլ քո կամքով էր ծագում ու մայր մտնում և ամեն ինչ տեղը կընկնի։ Քեզ մի տանջիր, մեկ է դատվելու ես ու երկինքը քեզ համար վանդակավոր է լինելու…

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )