-Shadow-Here--Shadow-Here- Լուսացույցը կոտրած տղամարդը հայտնաբերվել է – ԱՄԲԻՈՆ NEWS

Լուսացույցը կոտրած տղամարդը հայտնաբերվել է

Հուլիսի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը կոտրում է Արշակունյաց պողոտայի լուսացույցները: Հայտնում է ոստիկանությունը։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչ 57-ամյա տղամարդը դիտավորությամբ փայտով խփել և կոտրել է Հրանտ Վարդանյան փողոցում տեղադրված լուսացույցը:

Նա Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է քննություն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )