-Shadow-Here--Shadow-Here- Լուսագյուղ-Երասխահուն հատվածի կամուրջի վրա ճաքեր են առաջացել․ առաջարկվել է այլընտրանքային ավտոճանապարհ – ԱՄԲԻՈՆ NEWS

Լուսագյուղ-Երասխահուն հատվածի կամուրջի վրա ճաքեր են առաջացել․ առաջարկվել է այլընտրանքային ավտոճանապարհ

Մարտի 28-ին, ժամը 15։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը մասնակի վնասվել է. առաջացել են ճաքեր։

Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Ճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար անցանելի է, իսկ բեռնատարների համար առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )