Լյուքսեմբուրգը որոշել Է ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն

Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը և արտաքին գործերի նախարար Քսավիե Բեթելը խորհրդարանական հանձնաժողովին հայտարարել են, որ երկիրը մտադիր է ճանաչել Պաղեստինի պետականությունը, հաղորդում է Politico-ն։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ճանաչման վերաբերյալ վերջնական որոշումը, ինչպես սպասվում է, կկայացվի սեպտեմբերի վերջին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ։ Դա տեղի կունենա մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Բելգիայի հետ համաձայնեցմամբ։

Այսպիսով, Լյուքսեմբուրգը կմիանա արևմտյան երկրների աճող ցանկին, որոնք ծրագրում են ճանաչել Պաղեստինի պետությունը արդեն հաջորդ շաբաթվա սկզբին։

Նշվում է, որ վարչապետի և արտաքին գործերի նախարարության ղեկավարի հայտարարությունը արվել է կառավարության կողմից մի քանի ամիս տևած տատանումներից հետո և եվրոպացի առաջնորդների կողմից Իսրայելին ուղղված՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու կոչերի աճող ֆոնին։

Share This