«Լեննագանի հումորով. ռուս հարսերն ու կիսուրների «պատերազմը»»

…Լեննագանի բառբարով ասվող ռուսերենը խելքահան կեներ ռուս աղջիկներին, ըդոր հըմար էլ հեչ մէ առաջարկություն ձեռներից բաց չէին թողնի: Շրջապատից ամչըցող ու բանից բէխաբար տղեքը լուսամուտից ներս կընգնեին ու վռազ-վռազ կհարձակվեին ռուս աղջիկների վրա, ըսոնք էլ, երբ հանգըստացնելով կըսեին. «յա սամա, յա սամա», մերոնք կհասկընային, թե յասաման կուզեն, բայց գիշերվա էդ ժամին յասաման ճարողը չեին, ստիպված կբռնեին աղջիկների ձեռներից ու կբերեին իրանց տուն: Ըշտը ըդպես Լյուբան, Նատաշան ու Տանյան կդառնային տան հարսներ: Կիսուրների հըմար էդ փաստը մէ տրագիկ սգի առիթ էր: Նախ կմտածեին հարևանության մասին, թե ինչ բդի խոսան, ինչղ խայտառակ բդի էղնին, ու էլ չբդի կարողանան քաղաք դուրս գալ: Էդ մե խնդիրը լուծում կստանար տալերի կողմից, իրանք կառաջարկեին սաղին ըսել, օր Նատաշը Էրեվան ինստիտուտ կսորվի: Սուգը կխախանդվեր, բայց օր տղեն իրա պապենական հացը՝ խլեբի հետ էր փոխել, ըդիկ աններելի էր: Մյուս խնդիրն էն էր, օր հարս ու կիսուր իրար լեզու հեչ չէին հասկնա: Կիսուրի գրող չափելուց հարսը կհասկնար, օր ուրախ չեն իրան էդ տուն հարս բերելու հըմար, ու ի միջիալյոց կսեր. «պադումայեշ»: Ըսիգ լսելով հարի տղու գործից տուն գալը, մերը հոնգուր-հոնգուր գուլար: Տղեն հենց ոտը շեմից ներս կդներ, մոր ձենն էլ ավելի կբարձրանար ու կպատմեր թե ինչղ է էդ սոխի գլուխը իրան պադվալի էշ ըսել: Ըստեղ Նատաշը իրա խլեբի հետ կուտեր առաջի քյոթակը ու կհասկնար, օր պետք է արագացրած կերպով սորվել մեր բարբառը: Առաջին արտահայտությունն օր կսորվեին ըդիկ . «աղչի էս ինչ կակը ընգա»-ն էր, բայց ինձի կթվա «կակն ընգնելն» ավելի լավ էր, կլողնաիր կանցներ, իսկ ըսիկ ապրել էր պետք:

Ճիշտ է ամեն ռուս չէր, օր կռնար հարս մնալ, ու շատերը ետ կերթային, իրանց հետ տանելով պուճուրիկ Արմենչիկներին ու Գուրգենչիկներին: Սովորաբար հետ գնացած ու անհետ կորած ռուս հարսները բիրդան կանուշնային կիսուրների աչքին, ու մեգել հարսին տրաքցնելու հըմար միշտ կըսեին. «ճիշտ է սոխի գլուխ էր, բայց ալավաքի մաքուր աղջիկ էր»:

Ֆեզեից հարս էգած աղջիկները մէ առավելությունըմ ունեին մեր տեղականների համեմատ. իրանց կիսուրները չբեր անդեր չէին ըսե: Ընպես կստացվեր, օր գալուց հինգ ամիս հետո ըդոնք էրեխա կունենային: Ռուս հարսների համար ամեն ինչ թազա էր մեր տների մեջ, ինչխոր այլ մոլորակ ընգած էղնեին: Ճիշտ է մեր տղեքը իրանց ջիգյարով կսիրեին, բայց խալխի աչքից հեռու: Համ էլ, մենակ էն, օր գլխըներին լեննագանցի կիսուր կար, հերիք էր օր բորշն էլ մոռանային, թթու վրունգն էլ, «միլիոն ալիխ ռոզ»-ն էլ: Կիսուրները կանիծեին ֆեզե մոգոնողին, ըդոնց մեր քաղաք ներմուծողներին ու կսկըծու կըսորվեին սոխերեն խոսալ, չնայած օր իրար չհասկընալը ավելի լավ էր, մեջերը ստրեսային կուտակումներ չէին էղնի, սաղ կըսեին իրար դեմ երեսի ու կդինջնային:

#ուրիշքաղաքս

#մայլիցմայլա

Share This