-Shadow-Here--Shadow-Here- Լեհաստանի վարչապետը վիթխարի էներգետիկ ճգնաժամ է կանխատեսել Եվրոպայում – ԱՄԲԻՈՆ NEWS

Լեհաստանի վարչապետը վիթխարի էներգետիկ ճգնաժամ է կանխատեսել Եվրոպայում

Եվրոպական միությունը կանգնած է էներգետիկ ճգնաժամի եզրին, որը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այսօր մենք կանգնած ենք գազի և էներգետիկ վիթխարի ճգնաժամի եզրին»,-ասել է Մորավեցին՝ հանդես գալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, որը բանվեճեր է անցկացնում Լեհաստանում իրավունքի գերակայության թեմայով: Նրա խոսքով՝ «արագորեն աճող գները, որոնք հրահրվել են, մասնավորապես, ռուսաստանյան ընկերությունների կանխամտածված գործողություններով, արդեն այժմ Եվրոպայի բազմաթիվ ընկերությունների դնում են ընտրության առջև՝ սահմանափակել արտադրությունը կամ ծախսերը բարդել սպառողների վրա»:

Գազի բարձր գների համար ՌԴ-ի հասցեին հնչող մեղադրանքներին Կրեմլում հայտարարել են, որ արևմտյան քաղաքական գործիչներն էներգիայի այլընտրանքային աղբյուրների անցնելիս սխալվել են հաշիվների մեջ, նրանք հողմագեներացիայի հույս ունեին, բայց մի քանի ամիս քամի չի եղել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ անհեթեթություն և ցնդաբանություն է համարել Ռուսաստանի կողմից գազը որպես զենք օգտագործելու վերաբերյալ հայտարարությունները:

ՌԴ-ում քանիցս նշել են, որ կատարում են եվրոպական գործընկերների առջև ստանձնած իրենց բոլոր պարտականությունները և պատրաստ են ավելի շատ գազ վաճառել: «Ճգնաժամի ուժն առաջիկա շաբաթներին կարող է ցնցել Եվրոպան: Բազմաթիվ ձեռնարկություններ կարող են սնանկանալ, իսկ միլիոնավոր տնային տնտեսությունների, տասնյակ միլիոնավոր ընտանիքների գազի ճգնաժամը կարող է աղքատության հասցնել ամբողջ Եվրոպայում գների չվերահսկվող աճի կապակցությամբ: Հարկավոր է հաշվի առնել նաև դոմինոյի էֆեկտը: Մեկ ճգնաժամը կարող է նոր ցնցումներ առաջացնել»,-հավելել է Մորավեցկին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )