Լավրով․ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ներուժի մասին շատ է խոսվում, բայց գործնականում ոչինչ չի փոխվում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT India հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մեծ ներուժի մասին շատ դրական բաներ են ասվում, սակայն իրականում ոչինչ տեղի չի ունենում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի տեքստը տարածել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Նա ուշադրություն է հրավիրել, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սահմանած պատժամիջոցներն ուժի մեջ են մնում, միևնույն ժամանակ, ներկայիս վարչակազմը Ռուսաստանին տնտեսական առումով «պատժելու» համար սեփական քայլերն է նախաձեռնել:
Այնուամենայնիվ, Լավրովի խոսքով, Մոսկվան բարձր է գնահատում այն, որ ԱՄՆ նախագահը երկխոսություն է սկսել Ռուսաստանի հետ: Լավրովը նշել է նախագահ Դոնալդ Թրամփի շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շփումներն իր հետ, ինչպես նաև Ռուսաստանի ղեկավարի հանդիպումները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ
