ԻՔՄ-ի հաշվարկով՝ ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքին մասնակցել է 5960 մարդ
Այսօր՝ հունիսի 4-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:00-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է 5960 մարդ:
Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
👉 Ավելին՝ https://uic.am/37402
