-Shadow-Here--Shadow-Here- Իրանում հայտնաբերվել է 2000-ամյա գերեզմանոց՝ հսկա դամբարաններով – ԱՄԲԻՈՆ NEWS

Իրանում հայտնաբերվել է 2000-ամյա գերեզմանոց՝ հսկա դամբարաններով

Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Խուզեստան նահանգի մայրաքաղաք Ահվազում հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել՝ հնագույն դամբարաններով։ Գերեզմանատունը պատահաբար հայտնաբերվել է Ահվազ քաղաքի Քարուն գետի վրա նավթահորեր հորատելիս, գրում է Planet Today-ը։

Գետից մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող գերեզմանատանը հայտնաբերվել են հնագույն մարդկանց մնացորդներ, բեժ գույնի որոշ դամբարաններ՝ պատված բնական խեժով։ Այս մասին ասել է իրանցի հնագետ Հոսեյն Ֆեյզին։

Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ գերեզմանոցը թվագրվում է Պարթեւական կայսրության ժամանակներով (մ.թ.ա. 247 – մ.թ. 224 թթ.)։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )