Իրանում գարնանային ջրհեղեղներից 7 մարդ է մահացել
Իրանում գարնանային ջրհեղեղների պատճառով 7 մարդ է մահացել, երկուսն էլ անհետ կորել են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի շտապօգնության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթեբա Խալեդիին:
Սովորաբար, մարտ-ապրիլ ամիսներին Իրանում աճում է տեղումների ծավալը, ինչը ջրհեղեղների է հանգեցնում երկրի տարբեր շրջաններում: Այս գարունը բացառություն չի դարձել, երեկ` մարտի 22-ին, հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել երկրի 10 նահանգում:
«Ուժեղ անձրևը սելավներ է առաջացրել Հորմոզգան, Բուշեր, Սիստան և Բելուջիստան, Ֆարս, Ղոմ, Ղիլյան, Հարավային Խորասան, Մազենդերան, Սեմնան և Քերման նահանգներում, ինչի արդյունքում, առկա տվյալներով, տուժել է 17 մարդ, 2-ն անհետ կորել են, 7 մարդ մահացել է»,- հայտարարել է Խալեդին:
Անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսներին Իրանում ջրհեղեղները խլել էին 70 մարդու կյանք
