Երեկ լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են, իրականացվել է ախտահանում, նոր տվյալներ կհրապարակվեն վաղը

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ երեկ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցված են եղել:
Գրառումն ամողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում:

Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:

Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 194 դեպք: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 4 դեպքի մասին, իսկ այսօր առավոտյան նոր դեպքերի մասին չէր հաղորդվել

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )