Իրանը կրակի հետ է խաղում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի մեկին հայտարարել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում»: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային գործարքով նախատեսված ցածր հարստացված ուրանի պաշարների ավելացումը, հաղորդում է Reuters գործակալությունը
«Նրանք գիտեն՝ ինչ են անում: Նրանք քաջ տեղյակ են, թե ում հետ են խաղի մեջ մտել, և ես կարծում եմ, որ նրանք կրակի հետ են խաղում»,-հայտնել է ԱՄՆ նախագահը:
Բացի այդ, Սպիտակ տունը խոստացել է Թեհրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրել այնքան ժամանակ, մինչև Իրանի իշխանությունները չփոխեն իրենց ռազմավարությունը:
«Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակում սխալ էր Իրանին թույլ տալ ուրանը հարստացնել ցանկացած ծավալով: Հարկ չկա նշել, որ նախքան գործարքի կնքումը Իրանը խախտում էր պայմանները»,- ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի հայտարարության մեջ:
