-Shadow-Here--Shadow-Here- Իտալիան առաջին անգամ կարող է հայամետ կին վարչապետ ունենալ – ԱՄԲԻՈՆ NEWS

Իտալիան առաջին անգամ կարող է հայամետ կին վարչապետ ունենալ

Եվրոպայի առաջատար երկրներից մեկում՝Իտալիայում,դեռևս անցած ամսվա ընթացքում առաջացած ներքաղաքական ճգնաժամը,հանգեցրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությանը։
Իշխող կոալիցիան փլուզվեց,երկրում ստեղծվեց մի տեսակ արտասովոր իրավիճակ։Բանն այն է,որ վարչապետ Մարիո Դրագիի քաղաքական հակառակորդները,հանդես գալով նրա ներկայացրած ծրագրի դեմ,այնուամենայնիվ որոշեցին չմասնակցել նրա քվեարկությանը,որի ընթացքում կարող էին անվստահություն հայտնել վարչապետին։Արդյունքում,Մարիո Դրագիին հաջողվեց պահպանել կառավարությունը՝95-կողմ և 38-դեմ ձայների հարաբերակցությամբ։Սակայն,քվեարկության արդյունքները չգոհացրեցին գործող վարչապետին և նա որոշեց հրաժարական ներկայացնել։Իտալիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 25-ին։Reuters լրատվական գործակալության տեղեկացմամբ,Կատտանեոյի ինստիտուտի անալիտիկ կենտրոնի անցկացրած հետազոտությունների համաձայն,Իտալիայի խորհրդարանի 2-ու պալատներում էլ գերակշիռ մեծամասնություն ստանալու հնարավորություն ունի աջակողմյան ուժերից ձևավորված դաշինքը։Պահպանողական այդ դաշինքի կազմում են ընդգրկված Ջորջա Մելոնիի՝«Իտալիայի եղբայրներ»,Մատտեո Սալվինիի՝«Լիգա»,Սիլվիո Բեռլուսկոնիի՝«Ֆորցա Իտալիա» կուսակցությունները,ինչպես նաև մի քանի փոքր կենտրոնամետ քաղաքական միավորումներ։Սոցիոլոգիական հարցումների համաձայն,աջակողմյան ուժերը կարող են ստանալ Իտալիայի խորհրդարանի Պալատի 400 մանդատներից՝245-ը և Սենատի 200 տեղերից՝127-ը։
Նշված պահպանողական ուժերի առաջատարն է համարվում «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը,որը ինչպես արդեն նշել էինք,ղեկավարում է 45-ամյա Ջորջա Մելոնին,և հենց նա ունի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ամենամեծ շանսերը։Ի դեպ,Ափենիններում նման երիտասարդ ու սիրված քաղաքական գործիչները այնքան էլ շատ չեն։Սակայն,Մելոնիին հաջողվեց համալրել նրանց շարքերը։Նա ունի կառավարության կազմում աշխատելու փորձ։Սիլվիո Բեռլուսկոնիի 4-րդ կառավարության կազմում (2008-11 թթ.) զբաղեցրել է երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնը։
Ջորջան՝ինքն իրեն հպարտորեն կոչում է կին,մայր,իտալուհի և քրիստոնեա։Երբևէ ամուսնացած չի եղել,դաստիարակում է 5-ամյա դստերը։Մանկության տարիներին երազում էր երգչուհի դառնալ,սակայն ճակատագիրը նրա հետ այլ կերպ վարվեց։
Նա ավանդական արժեքների պահպանման համոզված կողմնակից է։Ծայրահեղ աջակողմյան գաղափարներ դավանելու համար,Մելոնիին երբեմն համեմատում են՝ոչ ավել,ոչ պակաս Բենիտո Մուսոլինիի հետ։Նա դեմ է հանդես գալիս միգրանտներին և Իտալիայի Եվրամիության անդամակցությանը։Սրա հետ մեկտեղ,նա ատլանտյան ինտեգրման կողմնակից է։Մելոնին ցանկանում է փարատել այն կասկածները,թե Իտալիայի բոլոր աջակողմյան քաղաքական գործիչները համակրում են Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինին։Նա հավաստիացրել է իր կողմնակիցներին,որ Իտալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո,շարունակելու է աջակցել Ուկրաինային,որը արդեն գրեթե 6 ամիս է ինչ պատերազմի մեջ է գտնվում Ռուսաստանի հետ։Այս ամենից կարելի է ենթադրել,որ Մելոնիի իշխանության գալուց հետո,Իտալիայի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունենալու։
Իսկ մեզ՝հայերիս համար շատ ուրախացնող է այն փաստը,որ Ջորջա Մելոնին հայտնի է նաև իր հայանպաստ հայացքներով։Նա բազմիցս կողմ է արտահայտվել Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի օգտին,նաև ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։Թեև պետք է նշել,որ Իտալիան դեռևս 2000 թ-ին էր ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը և Հռոմի կենտրոնում կառուցել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։
Ջորջա Մելոնիի հայամետ դիրքորոշումը ուրախացնում է նաև այն տեսանկյունից,որ իր մեջ չի ներառում պոպուլիստական բաղադրիչ,որը առկա է շատ ու շատ քաղաքական գործիչների մոտ։Բանն այն է,որ Իտալիայում հայկական համայնքը մոտ 4000 մարդ է կազմում։Համապետական ընտրություններում,հայերի ձայներից,մեծ հաշվով,կարելի է ասել ոչինչ կախված չէ։Իտալիան,այս առումով,էապես տարբերվում է Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից,որտեղ կան մեծաթիվ և բավականին ազդեցիկ հայկական համայնքներ։
Դե ինչ,հաջողություն մաղթենք Ջորջա Մելոնիին։

Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )