Իտալիաի վարչապետը հրաժարական կտա
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն մտադիր է նախագահ Սերջո Մատարելլային ներկայացնել հրաժարականի դիմում՝ երկրում սկսված սուր քաղաքական ճգնաժամի հետեւանքով։ «Ես չափազանց ուշադիր հետեւել եմ այսօրվա բոլոր ելույթներին, սակայն ես մտադիր եմ ավարտին հասցնել այս քաղաքական անցումը, հայտարարելով, որ նիստից հետո կգնամ Հանրապետության նախագահի մոտ եւ կհանձնեմ նրան հրաժարականիս դիմումը»,- ասել է Կոնտեն Սենատում։ Նա մեղադրել է ՆԳ նախարար Մատեո Սալվինյիին անձնական շահեր հետապնդելով քաղաքական ճգնաժամ սկսելու մեջ։
