Իսրայելի կառավարության նիստը հետաձգվել է վարչապետ Նեթանյահուի հիվանդության պատճառով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերը կմնա հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պետական ​​Kan ռադիոն։

Ըստ ռադիոկայանի՝ Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի նախարարների կաբինետի ամենշաբաթյա նիստը հուլիսի 16-ից հետաձգվել է հուլիսի 17-ը՝ վարչապետի հիվանդության պատճառով։

Մինչ այս հաղորդվում էր, որ Նեթանյահուն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն այն բանից հետո, երբ ուշագնաց է եղել։

Share This