Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ հնարավոր է եղել ձեռք բերել պայմանավորվածություն
Եգիպտոսը կարողացել է հասնել որոշակի պայմանավորվածության Իսրայելի եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ եւ դե-էսկալացնել լարվածությունը, որն առաջացել էր վերջին օրերին։ Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն։ Հաղորդվում է, որ առաջիկայում եգիպտական պատվիրակությունը պաշտոնապես կայցելի Իսրայել՝ հնարավոր հաշտությունը դետալային կերպով քննարկելու համար։ Հիշեցնենք, որ տասնյակ պաղեստինցիներ էին տուժել իսրայելացիների հետ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած բախումից հետո։ Իսրայելական ոստիկանությունը տեղեկացրել էր, որ իրականացված ոստիկանական ռեյդի արդյունքում բերման էր ենթարկվել 350 մարդ։
