-Shadow-Here--Shadow-Here- Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը չի հաստատել Պեդրո Սանչեսի թեկնածությունը վարչապետի պաշտոնում – ԱՄԲԻՈՆ NEWS

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը չի հաստատել Պեդրո Սանչեսի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

Իսպանիայի խորհրդարանի Պատգամավորների կոնգրեսը (ստորին պալատ) չի հաստատել Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, կողմ է քվեարկել 124 պատգամավոր, դեմ՝ 155, ձեռնպահ են մնացել 67-ը, 4 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը: Այս մասին տեղեկացրել է խորհրդարանի խոսնակ Մերիչել Բատետը:

Հինգշաբթի Պատգամավորների կոնգրեսում կայացել է վարչապետի պաշտոնում Պեդրո Սանչեսի թեկնածության հարցով քվեարկության երկրորդ փուլը: Հաստատվելու համար նա պետք է ստանար մեծամասնության ձայները:

Նման արդյունքն անհնար է առանց սոցիալիստների (123 մանդատ) և Unidas Podemos ձախականների (42 մանդատ) միջև կոալիցիոն կառավարության մասին համաձայնագրի կնքման: Կոնգրեսում, ընդհանուր առմամբ, 350 պատգամավոր կա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )