Իսկ երբ է կարծիք հայտնելու <<Քայլո>> շունը

Հայաստանն ունեցել է երեք նախագահ, այժմ ունի չորրորդը։ Հայաստանն ունեցել է գոնե տասնյակից ավելի վարչապետներ։ Ոչ մեկի ծնողները չեն խառնվել երկրի քաղաքականությանը, կարծիքներ չեն հայտնել, նույնիսկ ամենից հրատապ, օրհասական կամ շրջադարձային պահերին։ Պարզապես դա ընդունված չէ։ Աշխարհում առհասարակ նման պրակտիկա չկա։ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները, ողջ վիճակում գտնվող ծնողները պակաս խելացի ու ասելիք ունեցող մարդիկ չեն, քան Նիկոլ Փաշինյանի հայրը։ Սակայն նրանք հասկացել են, որ չի կարելի միջամտել երկրի ներքաղաքական կյանքին, պետական գործերին։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի հայրը կամ դա չի հասկանում, կամ էլ պարզապես նրան էլ են որոշել ներառել ընտանեկան մեդիա-մանիպուլյատորական համքարությունում։ Պարզապես չի կարելի-ն այստեղ քիչ է ասված։ Փաստորեն Մարիամ Փաշինյանից, Աննա Հակոբյանից բացի դեռ պետք է նաեւ Փաշինյանների ընտանիքի այս մեկ ներկայացուցչին էլ դիմանանք։ Լավ, իսկ երբ է Հայաստանի ներքին կյանքի մասին «իր հեղինակավոր կարծիքը» հայտնելու «Քայլո» շունը։ Չէ որ նա էլ է քայլ արածներից ու ֆորմալ առումով հանդիսանում է իշխանափոխության լիիրավ փայատերերից մեկը։
