Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ամենաերկարատևն էին․ ԱԳՆ
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները 2026 թվականի ընթացքում ամենաերկարն էին, տևելով ընդհանուր առմամբ 24 կամ 25 ժամ, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Բանակցությունների այս փուլը (ԱՄՆ-ի հետ – խմբ.) այս տարի ամենաերկարն էր և տևեց ընդհանուր առմամբ 24 կամ 25 ժամ», – ասել է Բաղային, ըստ «Մեհր» լրատվական գործակալության։
Հիշեցնենք՝ Իրանը և ԱՄՆ-ն շաբաթ օրը Իսլամաբադում բանակցություններ սկսեցին այն բանից հետո, երբ չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ համաձայնության մասին։ Կիրակի առավոտյան ԱՄՆ պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարեց, որ Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ երկարատև բանակցությունների ընթացքում, և որ ԱՄՆ պատվիրակությունը կվերադառնա առանց համաձայնագրի։
