Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 17-ին, ժամը 06:15-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, ո դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է «GAZel» մակնիշի բեռնատար (բեռնված փայտածուխով)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել՝ 08։02-ին։ Այրվել է բեռնատարը և 70 պարկ փայտածուխ։

Share This