Իջևանցի Նիկոլը Գյումրիից քայլելով եկավ ու շուռ տվեց մեր կյանքը, իսկ Գյումրեցի Սրբազանը Իջևանից եկավ, որ ամեն ինչ ուղղի

Իջևանցի Նիկոլը Գյումրիից քայլելով եկավ ու շուռ տվեց մեր կյանքը, իսկ Գյումրեցի Սրբազանը Իջևանից եկավ, որ ամեն ինչ ուղղի

AmbionNews-ը երեկ ամբողջ օրվա ընթացքում լուսաբանել է Բագրատ Սրբազանի այցը Գյումրի։Սրբազանի Գյումրի այցը իշխանությունը ենթարկեց փորձությունների, ինչը վկայում է իշխանության վախերի մասին։Նախ Սրբազանի ավտոշարասյունը խոչընդոտներով մտավ Գյումրի, հետո ԿԳՄՍ նախարարությունը ոտքի վրա որոշեց, որ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը նախատեսված համերգին չի երգելու։ Բերված պատճառաբանությունը անհեթեթ էր, այսինքն`իշխանականները նշել են, որ համերգը պիտի չքաղաքականացվի։
Բագրատ Սրբազանը մինչև երեկոյան մեծ հանրահավաքը ոտքով շրջեց Գյումրիում, զրուցելով գյումրեցիների հետ։ Սրբազանին Գյումրիում շատ ջերմ ընդունեցին….
Երեկոյան թատերական հրապարակը լեփ-լեցուն էր, շատերը այն համեմատում էին 88-ի շարժման հետ, երբ այդ օրերին Գյումրիի թատերական հրապարակը բազմամարդ էր։Սրբազանը ամփոփեց օրը, խոսեց առաջիկա անելիքների մասին։
Բացի Սրբազանից կային նաև այլ ելույթ ունեցողներ։
Գյումրեցի ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը իր խոսքում նշեց Իջևանցի Նիկոլը Գյումրիից քայլելով եկավ ու շուռ տվեց մեր կյանքը, իսկ Գյումրեցի Սրբազանը Իջևանից եկավ, որ ամեն ինչ ուղղի։
Մեկ կարևոր արձանագրում.ի հեճուկս իշխանության տարածած կեղծիքի, որ Սրբազան պայքարը մարում է, ընդհակառակը օր օրի շարժման շարքերն ավելանում են։
Սրբազանը իր խոսքը եզրափակեց աղոթքով և մարդկանց կոչ արեց, որպեսզի իրենց բնակավայրերում իրականացնեն խաղաղ անհնազանդության ակցիաներ։

Share This