Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրել է․
Նիկոլանդիայում ՓՈՂԸ որոշիչ դեր է խաղում և ցանկացած ԶԳԱՅԱԿԱՆ կոճակ աշխատացվում է ՓՈՂԻ և միայն ՓՈՂԻ գործոնով: Թոշակների բարձրացումը, առողջապահական ապահովագրությունը, դեպի Լարնակա 2 եվրոյանոց ավիատոմսը, աշխարհահռչակ երգիչների ելույթը հրապարակում, խոշոր բիզնեսի ԹԱՔՈՒՆ հանդիպումը «ոխերիմ հարևանի» խոշոր բիզնեսի հետ, «թեկուզ հացը դառնա 1000 դրամ նիկոլ եմ ընտրելու» ասողները, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ փակ, կամ «բացվող» սահմանները, TRIPP-ը, «ինքնիշխանության բրենդը»՝ այս ամենը իրականում փողի մասին է:
ՆԻԿՈԼԱՆԴԻԱՆ փողի մասին է: Նիկոլ Առաջինը փողի իշխանության ղեկավարն է:
Ով պարզ բացատրեց մարդկանց, թե ընտրողի գրպանի պարունակության տարբերությունը որքանով է զիջում ՓՈՂԻ իշխանավորների գրպանի պարունակությանը և որքանով է փոխվելու այդ հարաբերակցությունը ի օգուտ ընտրողի ՓՈՂԻ իշխանության հեռանալուց հետո, նա էլ կհաջողի»:
