Չարն ու բարին

Որքան էլ ձեր մեջ չարիքը լվաք ու ամուր քամե՛ք,
Այն խիղճ չի՛ դառնա։
Որքան էլ ներսի ատելությանը թևեր ընծայե՛ք,
Այն սեր չի՛ դառնա։
Որքան էլ ջանաք պատճառներ գտնե՛լ, սուտն արդարացնե՛լ,
Ազնիվ չե՛ք դառնա։
Որքան էլ սիրտը քարերով լցնե՛ք, սառույցով պատե՛ք,
Անսիրտ չե՛ք դառնա։
Որքան էլ տենչաք անտարբերությամբ ձեր վերքը բուժե՛ք,
Պատան չի՛ դառնա։
Որքան էլ արնոտ անցյալը վառե՛ք ու հանգիստ «ապրե՛ք»,
Մոխիր չի՛ դառնա։
Որքան էլ ծախվե՛ք, «վեհ» նստեք գահին ու թագադրվե՛ք,
Արքա չե՛ք դառնա։
Որքան էլ վիշտը կեղծ, ջերմ ժպիտով փորձեք քողարկե՛լ,
Անցավ չե՛ք դառնա։
Որքան էլ թույլին վերևից նայե՛ք, ձեզ առյուծ կարգե՛ք,
Ուժեղ չե՛ք դառնա։
Որքան էլ չարը հմուտ թաքցնե՛ք, բարին ցուցանե՛ք,
Լավը չե՛ք դառնա։
Որքան էլ նոսր դիմակով քծնե՛ք ու շողոքորթե՛ք,
Ընկեր չե՛ք դառնա։
Որքան էլ անգութ, սև հոգին սքողա՛ծ՝ ամբոխին ձուլվե՛ք,
Էլ ՄԱՐԴ չե՛ք դառնա…
Կորյուն Խաչկալյան
